Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով շտապօգնության խմբերը բժշկական հաստատություններ են տեղափոխել ակցիայի վեց տուժած մասնակիցների և 21 իրավապահի, հաղորդում է Georgia Online-ը։

Նախարարությունը պարզաբանում է, որ շտապօգնության խմբերը տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել մոտ 30 անձի։

«Հոսպիտալացված տուժածները տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։ Իրավապահներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Տուժածների մի մասը շարունակում է բժշկական հետազոտությունը և բժիշկների հսկողության տակ է», — նշված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։