Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի ղեկավարի շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Ըստ Պուտինի, Ռահմոնը մեծ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

«Երկրի ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությամբ Դուք վաստակել եք հայրենակիցների անկեղծ հարգանքը և բարձր հեղինակություն արտերկրում։ Ձեր ղեկավարությամբ Տաջիկստանը հասնում է նշանակալի հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում, հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։

Դուք մեծ անձնական ներդրում եք ունենում մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։ Եվ մենք, իհարկե, շարունակելու ենք ակտիվ համատեղ աշխատանքը՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Վստահ եմ, որ մեր առաջիկա հանդիպումը Դուշանբեում կլինի կառուցողական և արդյունավետ, կնպաստի ռուս-տաջիկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև ԱՊՀ-ի ամրապնդմանը», — նշված է ՌԴ նախագահի շնորհավորանքում։