Ռուսաստանն, առանց փոխհատուցման պլանի հաշվառման, նոյեմբերին կկարողանա ավելացնել նավթի արդյունահանումը մինչև օրական 9.532 միլիոն բարել, Սաուդյան Արաբիան՝ մինչև 10.061 միլիոն, Ղազախստանը՝ մինչև 1.563 միլիոն, իսկ Իրաքը՝ մինչև 4.255 միլիոն բարել, նշվում է ՕՊԵԿ-ի նյութերում, հաղորդում է РИА Новости-ն։

Նույն աղբյուրի համաձայն, Ալժիրը կկարողանա հասնել 967 հազար, Քուվեյթը՝ 2.569 միլիոն, ԱՄԷ-ն՝ 3.399 միլիոն, իսկ Օմանը՝ 808 հազար բարելի արդյունահանման։

Սակայն այս պլանը հաշվի չի առնում նախկին գերարտադրության փոխհատուցման ժամանակացույցը, ըստ որի՝ ՕՊԵԿ+ խմբի ութ երկրներ պետք է ամսական ավելի քիչ արդյունահանեն։