Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կիրակի օրը նախազգուշացրել է, որ եթե պատանդների ազատման շուրջ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունքի, բանակը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում, հաղորդում է AFP-ն։
«Հրադադար (այս պահին) չկա, սակայն օպերատիվ իրավիճակը փոխվել է, և քաղաքական մակարդակը ռազմական գործողությունների արդյունքում ստացված գործիքներն ու ձեռքբերումները վերածում է քաղաքական օգուտների, — ասել է գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը Գազայում տեղակայված զինվորների խմբին։- Եթե քաղաքական ջանքերը ձախողվեն, մենք կվերադառնանք ռազմական գործողություններին»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը հույս էին հայտնել պատանդների շուտափույթ ազատման վերաբերյալ։





























