Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երեք անգամ առաջադրված ծայրահեղ աջակողմյան գործիչ և «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը երկուշաբթի օրը կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել նոր կառավարության կազմի հայտարարումից ընդամենը մի քանի ժամ անց, հայտնում է France 24-ը։

«(Խորհրդարանի) լուծարումը բացարձակապես անհրաժեշտ է», - ասել է Լե Պենը։

Նա հավելել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի համար «խելամիտ» կլինի հրաժարական տալ, ինչը նախագահը նախկինում բացառել էր։