Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կմասնակցեն Ադրբեջանում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ը Գաբալայում։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Օրբանն արդեն Ադրբեջանում է։

Էրդողանը վաղը կժամանի Ադրբեջան՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։