Լեհաստանի դատարանը որոշել է, որ ուկրաինացի ջրասուզակը, որին Բեռլինը հետախուզում է «Հյուսիսային հոսք» գազատարը վնասած պայթյուններին ենթադրյալ մասնակցության կապակցությամբ, պետք է կալանքի տակ մնա ևս 40 օր, հայտնում է Reuters-ը։

Վլադիմիր Զ.-ն ձերբակալվել է Վարշավայի մոտակայքում՝ անցյալ երեքշաբթի և դատարանը նրան յոթ օր կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։

Երկուշաբթի օրը դատարանը որոշեց երկարաձգել նրա կալանքի ժամկետը մինչև այն պահը, երբ Գերմանիային նրան հանձնելու մասին որոշում կկայացվի՝ հիմնվելով եվրոպական ձերբակալման օրդերի վրա։