Ոստիկանության Պարեկապահակային ծառայության և Ռուսաստանի ՆԳՆ Արբատի շրջանի բաժնի Քրեական հետախուզության աշխատակիցների համատեղ ջանքերով Մոսկվայից 49-ամյա բնակիչ է ձերբակալվել, ով կոնֆլիկտի ընթացքում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել առաջին տուժողին, իսկ երկրորդ քաղաքացուն՝ մի քանի կտրվածքներ, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արբատ փողոցում: Դանակահարության ականատեսը դեպքի մասին հայտնել է արտակարգ ծառայություններին: Ոստիկանության աշխատակիցները անմիջապես ժամանել են և նախկինում դատապարտված մոսկվացու մոտից առգրավել դանակը:
Շտապօգնության մեքենան վիրավորին տեղափոխել է հիվանդանոց։ Բժշկական եզրակացության համաձայն՝ 30-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։
Հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Մեղադրյալը կալանավորվել է։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ երկրորդ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը պարզվում է։
Փորձաքննության արդյունքներով լրացուցիչ դատավարական որոշում կկայացվի։





























