Եվրամիությունը դանդաղում է Բալկանյան երկրներին դաշինք ընդունելու հարցում և կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ զիջելով Ռուսաստանին և Չինաստանին։ Նման գնահատականը տվել են ամերիկացի վերլուծաբաններ Պաբլո Ռասմուսենը և Ռոբերտ Բենսոնը Euractiv պորտալի համար գրված սյունակում։
«Արևմտյան Բալկանների վեց երկրներ մնում են ԵՄ անդամակցության սպասասրահում։ Բանակցությունները դանդաղել են՝ ծանրաբեռնված եվրոպական մայրաքաղաքներում ընդլայնման հոգնածությամբ, ներգաղթի վերաբերյալ մտահոգություններով և այն մտավախություններով, որ նոր անդամները կկաթվածահարեն դաշինքի՝ առանց դրա էլ բարդ որոշումների ընդունման գործընթացը»,- նշում է է Euractiv-ը։
Փորձագետների կարծիքով՝ Բալկանների ինտեգրման գործընթացը ԵՄ-ին վերածվել է ֆարսի՝ նոր անդամների «էջերով» ընդունելու մեխանիզմի պատճառով, այսինքն՝ պարտավորությունների կատարման կոնկրետ փուլերով։ Վերլուծաբանների բնորոշմամբ՝ Բալկանյան երկրների առաջնորդները «փակում են էջերը», մասնակցում են գագաթնաժողովների ԵՄ ղեկավարության հետ և հայտարարություններ անում, բայց նրանց լիիրավ անդամակցության հեռանկարը գնալով ավելի ու ավելի է անցնում երկրորդ պլան։ «Յուրաքանչյուր խախտված խոստում, յուրաքանչյուր ուշացած գործողություն խաթարում է Եվրամիության հեղինակությունը՝ պոտենցիալ անդամներին ազդանշան ուղարկելով, որ բարեփոխումները կարող են չարդարացնել սպասումները, իսկ մրցակիցներին՝ որ եվրոպական պարտավորությունները կարելի է հանգիստ կերպով անտեսվել»,- գրում են փորձագետները։
Պորտալի գնահատմամբ՝ Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունները նոր հույս են տվել Ալբանիային, Չեռնոգորիային և Հյուսիսային Մակեդոնիային։ Ներկայիս ծրագրերը նախատեսում են, որ Չեռնոգորիան և Ալբանիան ԵՄ-ին կմիանան համապատասխանաբար 2028 և 2030 թվականներին, սակայն ժամկետները մնում են անկայուն։ Միևնույն ժամանակ, ԵՄ անդամակցության անընդհատ հետաձգման պայմաններում, բալկանյան երկրներն ամրապնդում են կապերը Ռուսաստանի և Չինաստանի հետ, նշում է պորտալը։
Սերբիան ընդլայնում է իր էներգետիկ գործընկերությունը Ռուսաստանի հետ և տեսահսկողության համակարգեր է գնում Չինաստանից, իսկ ՆԱՏՕ-ի անդամ Չեռնոգորիան խորացնում է իր ֆինանսական կախվածությունը Չինաստանից՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում վարկերի միջոցով, այդպիսով ակնհայտորեն դառնալով դաշինքի նկատմամբ ներգործելու Չինաստանի լծակը։ Դա դեռ քիչ էր, ԵՄ անդամակցության խնդիրը խթանում է տարածաշրջանից «ուղեղների արտահոսքը», նշում են վերլուծաբանները։





























