Իլինոյսի իշխանությունները դաշնային հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը նահանգում անօրինական է, նշված է Իլինոյսի Հյուսիսային շրջանի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված փաստաթղթում։
«Հայցվորները դատարանից խնդրում են անհապաղ դադարեցնել ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումների անօրինական, վտանգավոր և հակասահմանադրական դաշնայնացումը, ներառյալ Իլինոյսի և Թեսքսասի որոշ հատվածները»,- նշված է հայցադիմումում։
Ավելի վաղ Թրամփը Չիկագոյում տեղակայել էր Ազգային գվարդիայի 300 զինծառայող։ Քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ զինված սահմանապահ պարեկային աշխատակիցները քիմիական գրգռիչներ էին կիրառծել ցուցարարների դեմ։
Վերջին ամսվա ընթացքում Թրամփը սպառնացել է Ազգային գվարդիա տեղակայել մի քանի քաղաքներում, մասնավորապես՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում, հանցավորության դեմ պայքարելու և ներգաղթի իրավապահ մարմիններին աջակցելու համար։





























