Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնաթող վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուին հանձնարարել է մինչև հոկտեմբերի 8-ը նոր բանակցություններ վարել կաբինետի ձևավորման շուրջ։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին։
«Հանրապետության նախագահը պաշտոնաթող վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուին, որը պատասխանատու է ընթացիկ գործերի համար, հանձնարարել է մինչև չորեքշաբթի երեկոյան վերջնական բանակցություններ վարել՝ երկրի գործողությունների և կայունության հարթակ որոշելու համար»,- հայտարարել են Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակից։





























