ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է մանկապղծության համար դատապարտված ամերիկացի ֆինանսագետ Ջեֆրի Էփշթեյնի օգնական Գիսլեյն Մաքսվելի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բացառելով նրա դատավճիռը չեղյալ հայտարարելու հնարավորությունը: Որոշման մասին ասված է դատարանի տտրամադրած ծանուցման մեջ:

Ըստ փաստաթղթի՝ Մաքսվելի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է: Բացատրություն չի տրամադրվել: Մաքսվելի վերաքննիչ բողոքում ընդգծվել է, որ Էփշթեյնը և Ֆլորիդայի դատախազները ավելի վաղ համաձայնել էին ֆինանսիստի հնարավոր հանցակիցներին չպետք է մեղադրանք հարուցել: ԱՄՆ իշխանությունները պնդում էին, որ այդ պայմանավորվածությունը չեն տարածում Մաքսվելի վրա:

Նյու Յորքի դատարանն ավելի վաղ Մաքսվելին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ անչափահասների սեռական շահագործման համար:

Էփշթեյնին Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների ձերբակալել են 2019 թվականի հուլիսի 6-ին: Մեղադրողները հայտարարել են, որ ապացույցներ ունեն, որ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է այցելություններ իր Մանհեթենյան տուն տասնյակ անչափահաս աղջիկների համար, որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր: Էփշթեյնի ընկերների և ծանոթների շրջանակում էին բազմաթիվ գործող և թոշակառու պաշտոնյաներ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև շատ այլ երկրներում, որոնց թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, ականավոր բիզնես առաջնորդներ և զվարճանքի ոլորտի հայտնիներ: Ֆինանսիստի նկատմամբ Միացյալ Նահանգներում քրեական  հետապնդումը դադարեցվել է 2019 թվականի օգոստոսի 10-ին բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։

Էփշթեյնի ծանոթների թվում էին ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփի կողմնակիցները նրան նախկինում բազմիցս կոչ էին արել հրապարակել Էփշթեյնի գործի վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Անցյալ տարի նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը և նրա քարոզարշավի անդամները խոստացել էին գաղտնազերծել Էփշթեյնի հետաքննության փաստաթղթերը և ապահովել առավելագույն թափանցիկություն այս հարցում:

Սեպտեմբերին դեմոկրատ կոնգրեսականները հրապարակեցին նամակ, որը պարունակում էր Էփշթեյնին ուղղված նկար, որը, ենթադրաբար, ստորագրել էր Թրամփն ավելի քան 20 տարի առաջ: Ամերիկացի առաջնորդը բազմիցս ընդգծել է, որ ինքը նամակի հետ որևէ առնչություն չունի: