Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշանակված էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ ընդդիմության քննադատությունից և վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի հրաժարականից հետո հրաժարվել է իր նոր պաշտոնից:
«Ես ընդունում եմ, որ իմ որոշումը որոշ մարդկանց մեջ անհասկանալի, կեղծ և անհամաչափ արձագանք է առաջացնում»,- գրել է նախարարը X-ում՝ հավելելով, որ պաշտոնը ընդունել է՝ ելնելով «պարտքի զգացումից» և հանուն «Ֆրանսիային ծառայելու»։ «Այդ հանգամանքների լույսի ներքո ես այսօր առավոտյան Հանրապետության նախագահին առաջարկեցի անհապաղ հրաժարականս ներկայացնել կառավարությանն ու իմ լիազորությունները փոխանցել վարչապետին։ Նախագահն ընդունել է իմ առաջարկը»,- հավելել է նա։ Լը Մերը հույս է հայտնել, որ իր հրաժարականը հնարավորություն կտա շարունակել նոր կառավարության ձևավոևման շուրջ բանակցությունները։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լտկոռնյուն հրաժարական է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին՝ ընդդիմության քննադատության ֆոնին, նոր կառավարության հայտարարությունից մեկ օր անց, որի 18 տեղերից 13-ը բաժին են հասել նախորդ կաբինետի անդամներին։ Հատկապես քննադատության արժանացավ էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո Լը Մերի՝ զինված ուժերի նախարար նշանակվելը, որին շատերը մեղադրում են երկրի ներկայիս տնտեսական ծանր վիճակի համար: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պահանջել են կառավարության հրաժարականը, իսկ ոմանք՝ խորհրդարանի լուծարումը և Մակրոնի հրաժարականը:





























