Ստամբուլի կենտրոնում հարձակման է ենթարկվել թուրք փաստաբան Սերդար Օքթեմը, ձերբակալվել են հինգ կասկածյալներ։ Դրա մասին հայտնել է թուրքական ոստիկանությունը։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։

«Միջադեպին առնչվող հինգ կասկածյալներ ձերբակալել են մեր անվտանգության մարմինները»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ AHaber հեռուստաալիքի՝ փաստաբանը սպառնալիքներ է ստացել տեղական կազմակերպված հանցավոր խմբավորումներից։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հրամայել է ապահովել նրա անվտանգությունը, սակայն իրավապահներին չի հաջողվել նրան պաշտպանել հարձակումից։