Դատարանը մերժել է «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր  Լուսինե Ալավերդյանը, քննության առնելով դատախազի բողոքը, որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ Գասպարյանը տնային կալանքի տակ է։