Վրացական իրավապահ մարմինները կալանավորել են հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների 13 մասնակցի, երբ փորձ էր արվել գրոհել նախագահական պալատը: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:

«Նախնական քննության շրջանակում իրավապահ մարմինները պարզել են հանցագործության 15 մասնակցի ինքնությունը, որոնցից 13-ն արդեն կալանավորվել են դատարանի որոշման հիման վրա»,- ասել է փոխնախարարը: