ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ TikTok-ի օգտատերերը «մեծ պարտք ունեն իրեն»։
2024 թվականի ընտրություններից հետո TikTok-ում իր առաջին գրառման մեջ Թրամփն ասել է, որ ինքը «փրկել է» կարճ տեսանյութերի հանրաճանաչ հարթակը, թեև գործարքը դեռ ավարտված չէ։
«Շնորհակալ եմ TikTok-ի բոլոր այդ երիտասարդներին, ես փրկեցի TikTok-ը, այնպես որ դուք իմ առջև պարտք ունեք»,– ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում նկարահանված տեսանյութում։ – Իսկ հիմա դուք նայում եք ինձ Օվալաձև աշխատասենյակում և մի օր ձեզնից մեկը նստելու է հենց այս սեղանի հետևում և դուք նույնպես հիանալի կերպով կատարելու եք ձեր աշխատանքը»։
Անցյալ շաբաթ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ի գնորդների մի խումբ հավանություն էր տվել մոտ 14 միլիարդ դոլար արժողությամբ գործարքին։ Թրամփն ասել է, որ Oracle-ը և դրա գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը մասնակցելու են գործարքին։
Վերլուծաբանները նախկինում TikTok-ի արժեքը զգալիորեն ավելի բարձր էին գնահատում։ Չինաստանը և TikTok-ը դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրավիճակը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Oracle-ը կստուգի TikTok-ի ալգորիթմը և կհետևի դրա թարմացմանը։ Ալգորիթմի վերահսկողությունը երկար ժամանակ եղել է ցանկացած վաճառքի հիմնական խոչընդոտը։ Ավելի վաղ Չինաստանը արտահանման վերահսկողություն էր սահմանել, որն արգելում էր առանց կառավարության հավանության
Թրամփը բազմիցս ասել է, որ TikTok-ի վերաբերյալ իր դիրքորոշումը օգնել է իրեն բարելավել իր դիրքերը երիտասարդ ընտրողների շրջանում։





























