ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, քննարկվել են նաև այլ հարցեր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իսկապես, նախագահ Ալիևը հեռախոսով շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Քննարկվել են նաև այլ հարցեր, դա շատ կարևոր է»,– ասել է Պեսկովը լրագրողներին։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալիևը հեռախոսազրույցով շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ և երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը։