Ֆրանսիայի հեռացող վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն խոսել է երկրի քաղաքական ուժերի հետ բանակցությունների բովանդակության մասին։
«Այսօր առավոտյան ես Հանրապետության նախագահի խնդրանքով սկսեցի վերջնական բանակցություններ վարել քաղաքական ուժերի հետ՝ երկրում կայունության հարցի շուրջ և հրավիրեցի կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարներին և խորհրդարանի երկու պալատների խոսնակներին։
Ես առաջարկեցի կենտրոնանալ երկու առաջնահերթությունների վրա, որոնք կարևոր են ամբողջ քաղաքական դասի համար։
Առաջինը՝ պետական և սոցիալական ապահովության բյուջեի ընդունումը։
Երկրորդ՝ Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ապագան։
Բոլոր ներկաները համաձայն էին այս երկու անհետաձգելի խնդիրների հետ և ցանկություն հայտնեցին արագ լուծում գտնել։
Բյուջեի հարցի վերաբերյալ մենք քննարկեցինք ընդդիմության հետ հնարավոր փոխզիջման պարամետրերը։
«Ես կշարունակեմ այս խորհրդակցությունները այսօր կեսօրին և վաղը առավոտյան», - գրել է նա Х սոցիալական ցանցում։
Հիշենք, որ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից Լեկորնյուի հրաժարականի մասին հայտարարվել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին, նոր կառավարության կազմի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց։





























