Իշխանական լրատվամիջոցները, հավատարիմ մրջյուններից փիղ պատկերելու գործելակերպին (մանավանդ երբ որ դա իրենց է շահեկան), տարածում են նախաքննական գաղտնիքից «արտահոսած» տեսանյութ` հենաշարժողական խնդրով մարդուն հատկացված ձեռնափայտը ներկայացնելով որպես մետաղական ձող և(կամ) մահակ։ Այս մասին իր էջում գրել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նա հրապարակել է Արսեն Ղուկասյանին ձեռնափայտ ցուցված լինելու հավաստագրի լուսանկարը։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես ՊՆ–ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, երբ իրավիճակը լարված է և քաշքշոց է տեղի ունենում անհետ կորածների հարազատների ու ոստիկանների միջեւ, Արսեն Ղուկասյանը մոտենում է մեքենային, բեռնախցիկից հանում է մահակի նմանվող իր եւ վազելով մոտենում ոստիկաններին։