Վաշինգտոնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի։ Դրա մասին հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։
Կուբանիչբեկ Օմուրալիևը նշել է, որ այս համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և նոր տարանցիկ հնարավորություններ կստեղծի. «Մեր երկրների տնտեսությունները կազմում են 2,1 տրիլիոն դոլար, իսկ մեր առևտրաշրջանառությունը՝ 1,1 տրիլիոն դոլար։ Ընդ որում, մենք օգտագործում ենք մեր ներուժի միայն 7%-ը», -նշել է նա։





























