Այսօր սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 6-ամյա արցախցի երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ տարածված տեղեկությունների՝ խաղահրապարակում ճոճանակը պոկվել է ու երեխան վայր է ընկել, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է կոմայի մեջ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավանում։ 6–ամյա Արայիկ Սարգսյանի մայրը պատմեց, որ երեխան սղարանից ընկել է, սղարանը շուռ է եկել երեխայի վրա։ 3 տղամարդ մեծ դժվարությամբ կարողացել են շուռ տալ ճոճանակը, որ հանեն երեխային տակից։

«Այս պահին իմ փոքրիկը կփրկվի միայն աստվածային հրաշքով, աղոթենք իմ հրեշտակի համար»,– նշել է մայրը։

Երեխան սովորում է Բյուրեղավանի դպրոցի 1-ին դասարանում։ Նրա ընտանիքը Արցախից բռնի տեղահանվածներից է։ Այժմ երեխայի համար շտապ անհրաժեշտ է երկրորդ դրական կարգի արյուն։