The Economist-ի և YouGov-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդականությամբ 16 միավորով հետ է մնում Ամերկայի թոք շու վարող Ջիմի Քիմմելից, գրում է The Guardian-ը։

Հարցումը, որին մասնակցել են 1656 չափահաս ամերիկացիներ, անցկացվել է նախագահական վարչակազմի հետ վեճի պատճառով թոք-շոուի հաղորդավարի՝  հաղորդաշարից ժամանակավորապես հանվելուց հետո։

Հարցման մասնակիցներին, ի թիվս այլ հարցերի, հարցրել են՝ արդյոք նրանք դրականորե՞ն են վերաբերվում Քիմմելին և Թրամփին։

Արդյունքում Քիմմելը վարկանիշային աղյուսակում բարձրացել է երեք հորիզոնականով, մինչդեռ Թրամփը իջել է 13 հորիզոնականով։ Տարբերությունը զգալի էր՝ 16 միավոր։

Սեպտեմբերի 18-ին Deadline պարբերականը հայտնել է, որ Ջիմի Քիմմելի մասնակցությամբ ուշ գիշերային շոուն՝ Jimmy Kimmel Live!-ը, անորոշ ժամանակով կասեցվել է։ Որոշումն ընդունվել է, երբ կատակերգուն հայտարարել է, որ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի վրա, ըստ ամենայնի, կրակել է Դոնալդ Թրամփի կողմնակիցը։ Նա միաժամանակ մեղադրել է MAGA (Make America Great Again — «Ամերիկան վերստին մեծ դարձնենք») շարժմանը ողբերգությունը քաղաքական շահի համար շահարկելու փորձի մեջ։