Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների երկրորդ օրն ավարտվեց Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում: Այդ բանակցություններից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ հրադադարի ռեժիմ հաստատվի նախքան իսրայելցի պատանդների ու պաղեստինցի գերիների փոխանակումը սկսելը, հաղորդում է եգիպտական ​​Al-Ghad հեռուստաալիքը:

Ըստ Al-Ghad-ի աղբյուրների՝ միջնորդների մասնակցությամբ խորհրդակցությունները տևել են մոտ հինգ ժամ: