ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարության աշխատանքի դադարեցման համար պետք է մեղադրել դեմոկրատներին։

«Նրանք են դա սկսեցին, դա նրանց մեղքն է։ Ուզո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը. դա կամիկաձեի հարձակում է, նրանք կորցնելու ոչինչ չունեն»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը։

ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը հոկտեմբերի 1-ին նոր ֆինանսական տարվա մեկնարկի կապակցությամբ, որի համար բյուջեն դեռևս վերջնականապես չի կազմվել։