Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 4/1 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Գյուլնարա Օ.-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները օգնել են վիրավորին և տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կայքի տեղեկություններով՝ հետիոտնը անցել է փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով։