Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մեկը վիրավորվել է, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Ինչպես հստակեցրել է նահանգապետը՝ հրթիռակոծության է ենթարկվել Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան ավանը։

«Սոցիալական օբյեկտի շենքը մասամբ ավերվել է։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ինքնապաշտպանության ուժերը արդեն դեպքի վայրում են և մաքրում են փլատակները։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել», - նշել է Գլադկովը։