Եկամուտների հայտարարագրման ինստիտուտը առանցքային նշանակություն ունի հասցեական սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման և կիրարկման համար, սակայն գործող իշխանությունները, մեղմ ասած` ապաշնորհ կառավարման և նախընտրական տրամադրություններից ելնելով` հերթական անգամ ձախողեցին և վարկաբեկեցին այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացնելը, անշուշտ, չի կարող ապահովել մեր քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիմքի վրա հնարավոր լինի իրականացնել հասցեական և արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն:
Պետական մարմինները և այրերը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն վատ իրազեկման, ձախողման համար»։
Նշենք, որ իշխանությունները հայտարարել են, որ պարզեցնում են եկամուտների հայտարարագրման ընթացակարգը, ըստ որի, եթե քաղաքացին բացի աշխատավարձից ուրիշ եկամուտ չունի, հարկային մարմինը քաղաքացու փոխարեն կլրացնի հայտարարագիրը





























