Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի եւ Բրազիլիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին: