Անօդաչու թռչող սարքերի հետ կապված վերջին միջադեպերը և օդային տարածքի այլ խախտումները ցույց են տալիս, որ Եվրոպան բախվում է հիբրիդային պատերազմի հետ, որին պետք է արձագանքի ավանդական պաշտպանությունից դուրս միջոցներով, չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է AFP-ն։
«Սա պատահական հետապնդում չէ, - հայտարարել է ֆոն դեր Լեյենը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում իր ելույթում։ - Սա հետևողական և աճող քարոզարշավ է, որի նպատակն է շեղել մեր քաղաքացիներին, փորձել մեր վճռականությունը, ճեղքել մեր Միությունը և թուլացնել Ուկրաինային տրամադրվող մեր աջակցությունը։ Եվ ժամանակն է ամեն ինչ իր անունով կոչել. սա հիբրիդային պատերազմ է»։
Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղավոր չի համարել բոլոր միջադեպերի համար, սակայն հայտարարել է, որ պարզ է՝ Ռուսաստանի նպատակը Եվրոպայում «պառակտում սերմանելն» է։ «Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ պայքարը միայն ավանդական պաշտպանությունը չէ, - ասել է Ֆոն դեր Լայենը։ - Դա բոլորիս կողմից նոր մտածելակերպ է պահանջում։ Մենք կարող ենք կամ խուսափել և դիտել ռուսական սպառնալիքների սրացումը, կամ դրանց դիմակայել միասնությամբ, զսպվածությամբ և վճռականությամբ»։





























