Իշխող կոալիցիան կազմող իտալական «Լիգա» և «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունների դիրքորոշումները շատ հարցերում ավելի ու ավելի են տարբերվում, գրում է Euractiv պորտալը։
Տարաաձայնությունների վերջին ակնհայտ դրվագը Հունգարիայում ընտրությունից առաջ կալանավորված և մարդու վրա հարձակման մեղադրանքով դատարանի առաջ կանգնած իտալացի եվրախորհրդարանական պատգամավոր Իլարիա Սալիսի անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ «Կանաչների և ձախերի դաշինքի» քվեարկությունն էր։ Նախօրեին անցկացված քվեարկության ժամանակ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ Սալիսի անձեռնմխելիությունը պահպանվեց, այդպիսով նրան ազատելով Հունգարիայում քրեական հետապնդումից։
«Լիգա» կուսակցության առաջնորդ, փոխվարչապետ և տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին հրապարակավ մեղադրեց իր ազգային կառավարության դաշնակիցներին, որ «Առա՛ջ, Իտալիա»-ի ներկայացուցիչները գաղտնի քվեարկությամբ քվեարկել են Սալիսի անձեռնմխելիությունը վերացնելու դեմ։ «Առա՛ջ, Իտալիա»-ի առաջնորդ, փոխվարչապետ և արտգործնախարար Անտոնիո Տայանին անմիջապես մերժեց մեղադրանքները՝ դրանք «զրպարտություն և վիրավորանք» որակելով:
Եվրախորհրդարանում «Առա՛ջ, Իտալիա»-ն Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության մաս է կազմում, իսկ «Լիգա»-ն՝ «Հայրենասերները հանուն Եվրոպայի» խմբակցության մաս՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցության հետ միասին: Բուդապեշտը խնդրել էր վերացնել Սալիսի անձեռնմխելիությունը, և ԵԺԿ-ն պաշտոնապես այդ խնդրանքն արդարացված են համարել:





























