Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավասարվել է իր նախորդ Ֆրանսուա Օլանդի «ժողովրդականությանը», որը համարվում էր Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ ամենաթույլ պետության ղեկավարը։ Դրա մասին է վկայում Elabe սոցիոլոգիական ծառայության Les Echos պարբերականի համար անցկացրած հարցման արդյունքները։
Հարցվածների 82 տոկոսն անվստահություն է հայտնել Մակրոնի նկատմամբ։ Ֆրանսիացիների միայն 14%-ն է հավանություն տվել նրա գործունեությանը որպես նախագահ։ Ֆրանսուա Օլանդը նույն արդյունքով ավարտեց իր ժամկետը 2016 թվականին, երբ նա ստիպված եղավ հրաժարվել երկրորդ ժամկետի համար պայքարից ցածր վարկանիշի պատճառով (իր համաքաղաքացիների 82%-ը չէր վստահում նրան)։
Մակրոնը նույնիսկ հետ է մնացել վարչապետ հրաժարական տված Սեբաստիան Լըկոռնյուից, որի կառավարությունը տևել է 14 ժամից պակաս։ Ֆրանսիայի քաղաքացիների միայն 28%-ն է վստահություն հայտնել Լըկոռնյուի նկատմամբ։
Առավել մեծ ժողովրդականություն են վայելում Մակրոնի հիմնական հակառակորդները՝ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդներ Մարին Լե Պենը (35%) և Ժորդան Բարդելան (39%)։
Հոկտեմբերի 7-8-ը անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1001 մարդ։





























