«Թրամփի ուղի» նախագծի իրականացման հնարավորությունները կախված կլինեն Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

«Ըստ իս, «Զանգեզուրի միջանցք» եզրույքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների «վրդովմունքը» կեղծ է։ Դա Հայաստանի իշխանությունների հրապարակային հնարքն է, որը տպավորություն է ստեղծում, թե միջանցքի ստեղծմամբ Հայաստանի ինքնիշխանությունը կպահպանվի։

Իրականում, կարծում եմ՝ միջանցքն արդեն ստորագրվել է ամերիկացիների կողմից, իսկ հետո այն կհանձնվի Ադրբեջանին, երբ Ադրբեջանն աջակցի Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությանը։

Միխայիլ Ալեքսանդրովի գնահատմամբ՝ «նեոգաղութատիրական «Թրամփի ուղի» նախագծի ավարտի միակ պատճառը կարող է լինել Հայաստանում իշխանափոխությունը, այն մարդկանց իշխանության գալը, որոնք իսկապես պաշտպանում են երկրի ազգային շահերը»։