ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի արագ ավարտը։
«Մենք լուծել ենք յոթ պատերազմ։ Մենք մոտ ենք ութերորդի լուծմանը։ Կարծում եմ՝ մենք կլուծենք Ռուսաստանի հետ իրավիճակը, որը սարսափելի է», - ասել է պետության ղեկավարը։
Պաշտոնը ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը ամեն ջանք գործադրում է ուկրաինա-ռուսական պատերազմը վերջ դնելու համար։





























