Ընթացիկ տարում արտադրված խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խաղող մթերողներին բյուջետային երաշխիք տրամադրելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ։
«Խաղողի մթերումները սկսվել են օգոստոսի երրորդ տասնօրյակից: Մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում: Այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի համեմատ, այսինքն՝ 20 հազար տոննա ավելի է մթերվել: Նախատեսվում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի»,- ասաց Պապոյանը։





























