Երկկողմ բանակցություններից հետո Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը համատեղ հայտարարություն են տարածել Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի խորացման վերաբերյալ։
Ինչպես նախկինում հայտնել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փաստաթուղթը ռուս-տաջկական համագործակցության նոր ուղեցույցներ է սահմանում։
Բացի այդ, ղեկավարների ներկայությամբ տեղի ունեցավ ստորագրված փաստաթղթերի փոխանակում։ Ընդհանուր առմամբ՝ 15 փաստաթուղթ։





























