Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը շարունակվում է հանրակրթության ծրագրերի բեռնաթափման գործընթացը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է մի շարք առարկաների չափորոշիչները եւ ծրագրերը`
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Երաժշտություն» առարկայի չափորոշիչը եւ ծրագիրը,
հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը եւ ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչը եւ ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանների «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայի չափորոշիչը եւ ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչը եւ ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի չափորոշիչը եւ ծրագիրը:
Հավելենք նաեւ, որ օրերս ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվել էին եւս 11 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր: Ընդհանուր առմամբ, հաստատվել է հանրակրթական 17 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր:




























