Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ իր և իր Եվրահանձնաժողովի դեմ ծայրահեղ աջ և ձախ կուսակցությունների կողմից առաջադրված երկու անվստահության քվեները չեղյալ հայտարարելու համար։ Այս մասին նա գրել է X-ում։
«Ես բարձր եմ գնահատում այն ուժեղ աջակցությունը, որն այսօր ստացել եմ», - գրել է նա:
Ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ Եվրահանձնաժողովը կշարունակի համագործակցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, ենթադրաբար՝ «եվրոպացի քաղաքացիների շահերից ելնելով»։
«Միասնական ենք մեր ժողովուրդների, մեր արժեքների և մեր ապագայի համար»,- հայտարարել է նա՝ դիմելով եվրապատգամավորներին։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգի նստաշրջանում հաջորդաբար քվեարկել էր Եվրահանձնաժողովի ղեկավարի դեմ ներկայացված երկու անվստահության բանաձևերի դեմ։
Այս քվեարկության անցկացման կապակցությամբ Եվրահանձնաժողովը կես ժամով հետաձգել է Բրյուսելում լրագրողների համար նախատեսված իր ամենօրյա ճեպազրույցի սկիզբը, որպեսզի անմիջապես հայտարարի իր հաղթանակի մասին։





























