Ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառները, ի թիվս այլ բաների, կապված են երկնքում գտնվող ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետ, հոկտեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի առաջնորդը առաջարկել է հանդիպումը սկսել ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակի քննարկմամբ։

Պուտինը հիշեցրել է Ալիևին, որ ներողություն է խնդրել նրանից՝ AZAL ինքնաթիռի հետ կապված ողբերգությունից հետո։

Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել AZAL ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կատարում է իր պայմանավորվածությունները և լիարժեք համագործակցություն է ցուցաբերում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետաքննության գործում: