Իտալիայի իշխող «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը մտադիր է արգելել բուրկաների և նիկաբների կրումը հասարակական վայրերում և սահմանել 300-ից մինչև 3000 եվրո տուգանքներ: Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտնել է Politico-ն՝ հղում անելով պատգամավոր և օրինագծի հեղինակներից մեկի՝ Անդրեա Դելմաստրոյի հայտարարությանը:

«Առաջարկը ավելի լայն օրինագծի մի մասն է, որը նպատակ ունի պայքարել այն բանի դեմ, ինչը վարչապետ Ջորջա Մելոնիի աջակողմյան կուսակցությունը անվանել է իսլամի հետ կապված «մշակութային անջատողականություն», - ասվում է հրապարակման մեջ։

Օրինագծի նախաձեռնողներից մեկը՝ Անդրեա Դելմաստրոն, նշել է, որ խղճի ազատությունը սուրբ է, բայց պետք է իրականացվի Սահմանադրությունը և իտալական պետության սկզբունքները հարգելով։

Նաև, առաջարկվող օրինագիծը նախատեսում է խստացնել պատիժները բռնի ամուսնությունների համար և պահանջներ է սահմանում կրոնական խմբերի նկատմամբ՝ ցանկացած օտարերկրյա ֆինանսավորման մասին տեղեկություններ բացահայտելու վերաբերյալ, հայտնում է թերթը։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը 2024 թվականի դեկտեմբերի 15-ին պահանջել է խորհրդարանից կասեցնել հիջաբների մասին օրինագծի քննարկումը, քանի որ երկրի կառավարությունը որոշել է խորհրդարանին առաջարկել վերացնել թերությունները։ Իրանի կառավարության կարծիքով՝ «կուսության և հիջաբի» մասին նոր օրենքի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են, ինչպես նաև դրա հոդվածների մի մասը պարունակում է խնդիրներ և անճշտություններ, որոնք պետք է շտկվեն։