Ռուսների հետաքրքրությունը դեպի անցյալ տարվա ամանորյա տոների համար հայտնի ուղղություններ (Երևան, Բաքու, Փարիզ, Բարսելոնա և Անթալիա) նվազել է։

OneTwoTrip -ի տվյալներով՝ Նոր տարվա տոների համար վերոնշյալ քաղաքների տոմսերի քանակը նվազել է 60-70%-ով, գրում է «Коммерсант»-ը:

Ռուսաստանցիները ցանկանում են Նոր տարվա արձակուրդն անցկացնել Միջերկրական և Հնդկական օվկիանոսի լողափերում։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ն այս ուղղություններով տասն անգամ ավելի շատ տոմսեր են գնվել, քան մեկ տարի առաջ։ Ամենատարածված ուղղությունների ցանկը գլխավորել են Եգիպտոսը, Թուրքիան և Թաիլանդը։ Սակայն տուրերի համար պահանջարկի ամենամեծ աճը նկատվել է դեպի Չինաստան, Մավրիկիոս և Մալդիվներ։