Ռուսաստանը Իրանին, Ղազախստանին և Ադրբեջանին առաջարկել է 2026 թվականին ռազմածովային զորավարժություններ անցկացնել՝ նավագնացության և ծովային տնտեսական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական կողմը հանդիպման մասնակիցներին առաջարկել է 2026 թվականին անցկացնել Կասպյան պետությունների նավատորմերի բազմակողմ ռազմածովային զորավարժություններ՝ նավագնացության և ծովային տնտեսական օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ըստ РИА Новости-ի՝ ասված է հայտարարության մեջ։