Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ, Արաբական լիգայի գագաթնաժողովի ներկայիս նախագահ Մոհամմեդ Սուդանիի հետ, հայտնել են Կրեմլից։
Քննարկումը կենտրոնացած էր հոկտեմբերի 15-ին Մոսկվայում նախատեսված ռուս-արաբական առաջին գագաթնաժողովի վրա։
Հաշվի առնելով Գազայի հատվածում հարաբերությունների կարգավորման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի ակտիվ փուլի սկիզբը՝ Պուտինը և Սուդանին համաձայնել են, որ ստեղծված պայմաններում շատ հրավիրված արաբ առաջնորդների համար դժվար կլինի անձամբ այցելել Մոսկվա։
Հետևաբար, նպատակահարմար է համարվել վերոնշյալ ռուս-արաբական գագաթնաժողովը հետաձգել ավելի ուշ, որի մասին ավելի ուշ կպայմանավորվեն։





























