ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանում, հաղորդում է Reuters-ը։
«Նրանք խնդրեցին ինձ ելույթ ունենալ Քնեսեթում, և ես համաձայնեցի։ Եթե նրանք ցանկանան, ես դա կանեմ»,- ասել է նա։
Թրամփին հարցրել են՝ արդյոք նա մտահոգվա՞ծ է, որ համաձայնագրի կնքումից հետո Նեթանյահուն կարող է հեռացվել վարչապետի պաշտոնից։
«Լսեք, սա քաղաքականություն է։ Գուցե այդպես է, չգիտեմ։ Կարծում եմ՝ նա հիմա մեծ ժողովրդականություն է վայելում։ Նա այսօր շատ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան հինգ օր առաջ»,- կատակել է նախագահը։
Թրամփին հարցրել են նաև Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության երկու պետությունների լուծման վերաբերյալ իր տեսակետների մասին։ «Ես կոնկրետ տեսակետ չունեմ։ Ես կընդունեմ այն, ինչին նրանք կհամաձայնվեն»,- ասել է նա։





























