ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության աշխատանքի դադարեցման համար կրկին մեղադրել է դեմոկրատներին, հայտնում է Reuters-ը։
Նա հայտարարել է, որ իր վարչակազմը կշարունակի կրճատել կառավարության ծրագրերը կառավարության աշխատանքի դադարեցման ընթացքում։
«Մենք կրճատելու ենք դեմոկրատների որոշ շատ հայտնի ծրագրեր, որոնք, անկեղծ ասած, հանրապետականների շրջանում ժողովրդականություն չեն վայելում, քանի որ համակարգը այդպես է կառուցված։ Նրանք այդպես էին ուզում»,- ասել է Թրամփը։





























