Ռուսաստանը բացահայտորեն ստում է Թրամփին Ուկրաինայի արևելքում իր «հաջողությունների» մասին։ Ըստ УНИАН գործակալության, դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարծում եմ՝ մեր հանդիպումը, զուգորդված իրական փաստերի հետ, նրան ավելի լայն պատկերացում է տալիս, որ ռուսները նրան «վաճառում» են մի բան, որը իրենք ի վիճակի չեն իրականացնել։ Այլ կերպ ասած՝ նրանք բացահայտորեն ստում են»,- ասել է նա։
Իրականությունը, հավելել է Զելենսկին, այն է, որ «ռուսները չեն կարող շատ արագ գրավել Ուկրաինայի արևելքը, բայց Պուտինը պետք է «ինչ-որ բան ցույց տա», ուստի սա կարող է լինել այն պատճառներից մեկը, թե ինչու են որոշակի շրջաններ գտնվում ռուսական ինտենսիվ հրետակոծության տակ»։





























