Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սեբաստիան Լըկոռնյուն վերստին Ֆրանսիայի վարչապետ է նշանակել: Վերջինս ընդամենը չորս օր առաջ էր հրաժարականի դիմում ներկայացրել և ավելի ուշ հայտարարել, որ այլևս չի ցանկանում ղեկավարել կառավարությունը։

Ելիսեյան պալատը Լըկոռնյուի վերանշանակման մասին հայտարարել է չորեքշաբթի՝ Մակրոնի կողմից՝ նրան տրված 48 ժամվա ժամկետի ավարտից կարճ ժամանակ անց, հաղորդում է BBC-ն։