ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն է, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը, փոխանցում է Կոմերսանտը։
Կարասինը նշել է, որ այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում և հավանաբար, «կշարունակվեն մինչև հոկտեմբերի վերջ»։
Նա հայտնել է, որ ռուսական կողմի համար շատ կարևոր է նաև ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատների և գլխավոր հյուպատոսությունների գործունեության կարգավորումը։
«Սա այն առաջնահերթություններից մեկն է, որը ցույց կտա հարաբերությունները խորը փակուղուց դուրս բերելու կարողությունը», - «Իզվեստիա»-ին ասել է սենատորը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել է 2022 թվականին։ Դեսպանատների աշխատանքը խաթարվել է 2021 թվականին՝ Ռուսաստանում սահմանափակվել է ոչ բարեկամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունումը, իսկ ԱՄՆ դեսպանատունը կրճատել է ռուսաստանցիների սպասարկումը և խոստացել է փաստաթղթեր տրամադրել միայն «կյանքին վտանգ սպառնացող» կամ «մահվան դեպքերում»։ Կողմերը սկսել են փոխադարձաբար արտաքսել ռուս և ամերիկացի դիվանագետներին։ Այս տարի Ռուսաստանն ու ԱՄՆ-ըժն պայմանավորվել են վերականգնել դեսպանատների անձնակազմը։





























