Օրյոլի դատարանը կալանքի տակ է ուղարկել մի երիտասարդ աղջկա։ Նա մեղադրվում է պետական դավաճանության գործով, որն, ըստ քննության, նա կատարել է մինչև չափահաս դառնալը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղեկացված աղբյուրը։
«Այս շաբաթ մի երիտասարդ աղջիկ է ձերբակալվել՝ պետական դավաճանության քրեական գործով։ Օրյոլի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Քննության կողմից իրեն մեղսագրվող հանցանքը կատարելու պահին նա անչափահաս է եղել», - ասել է գործակալության զրուցակիցը։
Գործի մանրամասները չեն հրապարակվում՝ դրա նյութերի բովանդակության գաղտնիության պատճառով։





























