Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է.

«Եկամուտների հայտարարագրում՝ առանց Mobile ID-ի։ Viva-Armenia բաժանորդները թող սպասեն «հրաշքի»։

Պարզվում է՝ Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորը` Viva-Armenia-ն, որի բաժնետոմսերի 20 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը, այս պահին չի կարողանում ապահովել Mobile ID (ֆիզիկական քարտերը) ծառայություն իր բաժանորդների համար։ Իսկ ինչ է ստացվում՝

Չես կարող մուտք գործել ՊԵԿ-ի e․platform,

Չես կարող ստորագրել կամ ներկայացնել եկամուտների հայտարարագիր,

Հնարավոր չէ օգտվել թվային նույնականացում պահանջող պետական ծառայություններից։

Եվ ի՞նչ է առաջարկվում որպես «լուծում»։ Սպասել մի օրինագծի, որը գուցե ապագայում «ինքնաշխատ լրացնի ու ներկայացնի» մեր հայտարարագրերը։

Այսինքն՝ այսօրվա խնդիրն անտեսենք, իսկ քաղաքացին թող համբերի։ Սա է թվայնացման ռազմավարությո՞ւնը։

Պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը փաստացի ձախողված է»։